Ողջու՛յն,  դպրոց

2017-2018 ուստարի

 

  • Անկախության  26-րդ  տարեդարձը  Նորակերտի դպրոցում 

    2017-2018  ուստարում Նորակերտի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: Աշակերտները մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ  մասնակցեցին դպրոցի բակում կազմակերպված միջոցառմանը: Տարրական դասարանների աշակերտները ևս մեկ անգամ ներկայացան իրենց ողջ հմայքով և հայրենասիրական բարձր ոգով: Միջոցառումն ամփոփվեց կավճանկարչությամբ:

  •       
    •                                                                                          ԿԱՊԿՈՒ  աշակերտներ
  •       
  • ՄԵԾԱՐԱՆՔ  ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

  • Բացիկների ցուցադրություն

           

    2-րդ  դասարանի  աշակերտները  ողջունում  են  ուսուցիչներին  իրենց  գեղեցիկ  խոսքերով  և  ուրախ  երգերով: Տրամադրությունը  տոնական  էր  և  հուզիչ:

  • ԿԱՊԿՈՒ  աշակերտները  ուսուցչի  տոնի  կապակցությամբ  պատրաստեցին  գեղեցիկ  բացիկներ:
  •   
  • ԻՄ  ՍՐՏԻ  ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

    Դպրոցի  գրադարանում  անցկացվեց  միջոցառում  նվիրված  Էրեբունի-Երևանի  ծննդյան  2799  ամյակին: Միջոցառումը  կազմակերպել  էին  5-րդ  դասարանի  աշակերտները  իրենց  դասղեկ  տիկին  Ղազարյանի  հետ:

    •     
    • Աշակերտները  երգեր  նվիրեցին  վարդագույն  քաղաքին, իրենց  պարային  համարով  ոգևորեցին  ներկաներին  և  սրտաբուխ  խոսքերով  ավելի  սիրելի  դարձրեցին  մեր  հին  ու  նոր  մայրաքաղաքը:
    • «Ա»  ՏԱՌԻ  ԲԱՑՈՒՄ

    •     Հոկտեմբերի 20 –ին տոնական մթնոլորտ էր Նորակերտի միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանցիները մեծ ոգևորությամբ նախապատրաստվել էին Ա տառի բացմանը: Դասասենյակը զարդարված էր օրվա թեմային համապատասխան: Հատկապես աչքի էին ընկնում  ձեռքի աշխատանքները, աշակերտները կրում էին Ա խորհրդանշանով վզկապներ, որոնք զարդարված էին արևածաղիկներով և ցորենի հասկերով:Առաջին դասարանցիները կարողանում էին վանկատել բառեր, տարբերում էին միավանկ և բազմավանկ բառերը, կարողացան բառակապակցությունների և նախադասությունների միջոցով պատմել գրատախտակին պատկերված նկարը:Միջոցառման ավարտին նորաթուխ աշակերտները կատարեցին քարտային աշխատանք և հատուկ ընտրված քարերի վրա դրոշմեցին Ա տառը:
    •